Ոսկու շուկայի ժողովուրդն ասում է՝ կմիանանք Բաղրամյանի ակցիային, բայց սպասեք, տեսնենք՝ ամսի 15-ին «Արտոնագրային վճարների մասին» օրենքում իշխանությունները փոփոխություն անելու են, թե՝ չէ, եթե չարեցին, հաստատ կմիանանք:

Փաստորեն հայ ազգն անպայման պետք ա մի բան իր մաշկի վրա զգա, նոր հասկանա, որ կողքի պայքարողի կողքին կարելի է կանգնել: 
Էդ ձեր միանալով ո՞ւմ եք շանտաժ անում՝ իշխանությունների՞ն: Բա արդեն մի քանի օր է՝ 15000 մարդ ձեր հոսանքների համար է պայքարում՝ առանց ինչ-որ մեկին «ադալժենյա» կամ շանտաժ անելու։

Բացի դա, վաղը, մյուս օրը, եթե դուք դուրս գաք փողոց ու կոչ անեք բոլորին միանալ ձեր բողոքի ցույցերին, չզարմանաք, եթե մի խումբ մարդիկ կանգնեն, ասեն՝ «եթե իմ՝ ԺԷԿ-ի 3-րդ ձևը մի ժամից չտվեցին, ես էդ ժամանակ կարող ա միանամ ցուցարարներին»:

Հ.Գ Անկեղծ ասած՝ նման որակի «հաստիքային» պայքարողներ Բաղրամյանի ցուցարարներին պետք չեն: 
Մի օր էլ ոսկու շուկայի պլակատներով, արտոնագրային վճարների մասին ցուցատախտակներով կգան, իխանություններն էլ կասեն՝ «վայ, վայ, սադրիչները, արագ ջրցանվեք այստեղից» և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել