Tert.am-ը գրում է.

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե փաստացի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի գինը 7 դրամով թանկացել է, և միայն կա Նախագահի և վարչապետի կողմից արված քաղաքական հայտարարություն, որ նոր սակագինը պետք է փոխհատուցվի Կառավարությունը:

Գագիկ Գինոսյանի խոսքով՝ ժողովրդին հետաքրքրում է, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է կառավարությունն իր վրա վերցնի նոր սակագնի ծախսերը:

«Նախագահի քաղաքական հայտարարությունը պետք է ամրագրվի իրավական  հիմքով և հորդորվի Ռոբերտ Նազարյանի  հանձնաժողովին։ Պետք է դրա  նաև իրավական հանգուցալուծման մեխանիզմները հստակ ներկայացնել և հայտարարել ժողովրդին, այլապես ստացվում է օդի մեջ հայտարարություն է, թե մենք հայտարարում ենք, որ  կառավարությունն է մուծելու, իսկ թե ինչի՞ հիման վրա, չեն ասում: Կառավարությունը ենթադրենք պատրաստ է վճարել, բայց վաղը ի՞նչ ցուցանիշ է գալու, 1 կիլովատտ  էներգիայի համար հաջորդ ամիս ինչ կտրոն է գալու, հստակեցված չէ»,-հարցրեց նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ հարցի լուծման մեխանիզմները քննարկման փուլում են:

«Բնականաբար մինչև սեպտեմբերի կոմունալ վճարումները հարցը լուծում կստանա»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել