Որոշ մանրամասներ Եգիպտոսի պատմության ընթացքում ամենախոշորամասշտաբ ահաբեկչական գործողություններից մեկի վերաբերյալ

Հուլիսի 1-ի առավոտյան Եգիպտոսում գործող «Անսար Բեյթ ալ Մակդիսը» («Իսլամական պետության» ճյուղավորումը Եգիպտոսում, որը հայտնի է նաև «Սինայի վիլայեթ» անվանումով) խոշորամասշտաբ ահաբեկչական հարձակում է իրականացրել Սինայ թերակղզում` Շայիխ Զուվայդ քաղաքում: Մահապարտների կողմից վարվող մի քանի ավտոմեքենաներ միաժամանակ հարձակվել են եգիպտական բանակի 15 անցակետերի վրա:
Եգիպտական զինված ուժերի տվյալներով՝ հարձակմանը մասնակցել են 70 զինյալներ. բանակի 2 դիրքերը ոչնչացվել են ամբողջապես:
Տարբեր տվյալներով՝ սպանվել է 30-64 եգիպտացի զինծառայող և 22-38 զինյալներ:
Ըստ եգիպտական լրատվամիջոցների հաղորդումների՝ բանակը շրջափակել է 59 հազարանոց քաղաքը Apache և F-16 տեսակի ուղղաթիռներով, իսկ իսլամականներն օգտագործում են խաղաղ բնակչությանը՝ որպես կենդանի վահան:
Ինչպես տեսնում ենք, ԻՊ-ը բավականաչափ ակտիվ է ոչ միայն Իրաքում և Սիրիայում, այլև մուսուլմանական այլ երկրներում: Անցյալ շաբաթվա ընթացքում կառույցը ստանձնել էր նաև Թունիսում և Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն, իսկ հունիսի 30-ին տարածած տեսաուղերձի միջոցով սպառնացել է պաղեստինյան «Համաս» խմբավորմանը՝ խոստանալով դուրս մղել կառույցին նրա իսկ կողմից վերահսկվող Գազայի հատվածից:
Կցված տեսանյութում ներկայացված է մի հատված Սինայում արձանագրված ահաբեկչական հարձակումից՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել