Մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ էր: Ոստիկանությունը զորքերն էր առաջ քաշել, իսկ մարդիկ չէին ուզում նահանջել: Այդ ժամանակ հասկացա, որ էս ազգը մի տեսակ որբ է դարձել:

Այո, որբ ենք, որովհետև հիմա մտավորական չունենք: Չկա Ֆրունզը, որ գա, իր յուրահատուկ հումորով ժողովրդին հանգստացնի:
Չկա Սոս Սարգսյանը, որ իր բարձր հասակով կանգնի ու միայնակ կենդանի պատ դառնա:
Չկա Խորեն Աբրահամյանի ազդեցիկ կերպարը, ով կասեր. «Ես էս ազգի ներկայացուցիչն եմ, չբղավեք»:
Չկան մեր գրողները (Չարենցը, Թումանյանը, Սևակը, Իսահակյանն ու մյուսները), ովքեր բոլոր խառնակիչներին ուղղակի ռադ կանեին: 
Չէ, ազգս որբ է դարձել, որովհետև հիմա մեր «մտավորականներն» այֆոն 6-ով սելֆի են անում ու.... ու ՖԲ-ում լայք հավաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել