6-30-15_HAraratnews.am-ը գրում է.

Երեքշաբթի, հունիս 30-ին, Հայոց Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Բեյրութում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին:

Նախարարին ընկերակցում էր Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև վերջին շրջանում Հայաստանում տիրող կացությանն առնչվող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել