Զինվորը մեր կարիքը շատ ունի, մի՛ քնեք, արթո՛ւն կացեք, որ նա արթուն մնա:

Վանիկ -Զինվո՞ր եք: 
Զինվոր - Ճիշտ այդպե՛ս:
Վանիկ -Ես գրող եմ:

Զինվոր -Չէ հ՞ա, ա՛յ Մալոչկա: 
Վանիկ -Լա՛վ մնա, էնքան լավ, որ մենք էլ լավ լինենք, մենք ձեզանով ենք լավ լինում:
Զինվոր- Մերսի, հարազատ ջան, դո՛ւք լավ եղեք, մենք ոնց էլ չլինի լավ կլինենք:
Վանիկ -Ձեռքդ ուժեղ սեղմում եմ, հիշի՛ր՝ տանը քեզ սպասում են:
Զինվոր - Մերսի շա՜տ-շատ, երանի՜ թե ձեզ պես բարի մարդիկ շատ լինեին: 
Վանիկ -Հիշի՛ր՝ քեզ սիրում են բոլորը, բոլորը գնահատում են ու սպասում: 
Զինվոր - Հիմա ո՞վ գիտի՝ զինվորը ոնց ա ապրում, ես հիմա առաջնային գծում եմ, ի՞նչ գիտեմ՝ վաղը կամ մի քանի վայրկյանից ինչ կլինի, ու այս ամենը անում եմ մենակ ձեզ համար: Մենակ ձեր... Մնումա, որ գնահատեք, իսկ հիմա գնահատողները քիչ են: 
Վանիկ - Հավատա՛, որ դու հավերժ ես ապրում, ինչ էլ որ լինի, մեր սրտերում քո տեղը կա, չեմ նեղվում քո ՄԱԼԻՉԿԱ բառից, որովհետև գիտե՛մ, թե ինչ մեծ բան ես անում ինձ ու մնացածի համար: 
Հիշի՛ր միայն, որ քեզ տանը սպասում է ՍՈՒՐԲ մայրը, ամեն ինչ թող ու Մայրիկին հասի՛ր սրտով ու հոգով, ես քեզ հետ եմ: 
Զինվոր - Կներե՛ս, թե ինչ-որ մի բանում նեղացրել եմ քեզ: Երանի քեզ, որ ամեն ինչին թեթև ես նայում: Ես էլ կուզեմ, բայց չեմ կարում, ես ել կուզեի քեզ պես լինել: 
Վանիկ- Մենք նույնն ենք, մենք նույն մարդիկ ենք, նույն արյամբ: Չմոռանա՛ս, որ ամեն ինչ լավ է, հավատա սրտիդ ու ամեն ինչ լավ կլինի:
Հիշի՛ր՝ քո ձեռքերը մեզ ամուր պատեր են, իսկ քո հոգին՝ մեզ լույս: Լա՛վ մնա, ՀԵՐՈՍ : 
__________________________ ____________
Իմացե՛ք, մարդիկ, սա ապացույց է այն բանի, որ մարդիկ բարի են, չարերը չկան, դուք գործեք բարին ու հույս տվեք, մի՛ չարացեք մարդկանց դեմ:
Ինչքա՞ն զինվոր այսօր մեր կարիքը ունի, ու դեռ լրատվական կայքերը միայն լուսաբանում են նրանց մահը, չեն լուսաբանում այն ամենի կարիքը, ինչը ունեն, հասարակ մի խոսք, որ կարող է շատերին փոխել, հո՛ւյս տվեք այն ձեռքերին, որոնք ձեզ օդ են ապահովում, որ ձեզ խաղաղ կյանք են տալիս:
Ի՞նչ եք անվերջ նստել ու մտածում` մենք ձեր կարիքը շատ ունենք:
Եթե ամեն մեկդ նույն այս ձևով իրար հարգեք ու սիրեք, ամեն ինչ ավելին կլինի, քան թե լավը, նա զինվոր է, ում արյամբ շնչում եք, դա հասկացե՛ք, մի՛ պուպու արած հավի պես նստեք ու բողոքեք, մա՛րդ եղեք, այլ ո՛չ թե կիսամարդ, հիշե՛ք՝ նրանք մեր կարիքը շատ ունեն, ամեն ինչ մեր ձեռքերում է, իսկ մենք մեր ձեռքերը լվացել ենք: 
Նրանք մեր հույսի ու սիրո կարիքն են զգում, իսկ մենք կարդում ենք նրանց մահը: Ամեն անգամ կարդալով նրանց մահվան մասին՝ ցավ եմ ապրում: Մենք կարող ենք, բայց չենք անում, քանի անգամ կարող էինք «ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ» արտահայտությամբ կյանք փրկել ու հույս տալ: 
Օգնեք նրանց, օգնեք ձեզ: 

ԵՍ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՄ ՄԻՇՏ ՈՒ ՀԱՎԵՐԺ, ԵՍ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ: 

Հեղինակ`Հովակիմյան Վանիկ 
Հարգելի պատճառներով զինվորի անունը չի հրապարակվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել