Այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում, քաղաքական է, այլ ոչ թե քաղաքացիական կամ ապաքաղաքական. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Դժվար է ասել, թե ակցիայի մասնակիցներից քանիսին է սա դուր գալիս, բայց ակնհայտ է, որ Դավիթը երեկվանից փորձում է իր վրա վերցնել ակցիայի համակարգման գործընթացը:

Ամեն դեպքում, նկատի ունենալով Սանասարյանի ակտիվ դերը նաև այլ ակցիաների ժամանակ, տրամաբանական է, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշումների կայացման հարցում Սանասարյանը փորձելու է ազդեցություն ձեռք բերել:

Դեռևս վաղ է եզրակացնել, թե ինչ կտա ակցիայի քաղաքականացումը, դրական, թե բացասական արդյունքների կբերի. այս փուլում միայն կարող ենք փաստել, որ քաղաքացիական անհնազանդության ակցիան թևակոխեց քաղաքականացված պայքարի փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել