Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն մի քանի օր է, ինչ շտապ բուժօգնության աշխատանքը խաթարվում է Բաղրամյան պողոտայի փակ լինելու հետևանքով։
Շտապ բուժօգնությունն ուշացումով է օգնության հասնում հիվանդներին մեր ցուցարարների, հայրենակիցների պատճառով, որ մինչև հիմա փակ են պահում Բաղրամյան պողոտան։
Հարգելիներս, մի՞թե ձեր խիղճը ձեզ չի տանջում, որ ձեր պատճառով շտապ բուժօգնությունը մարդկանց ուշացումով է օգնության հասնում։ Արդեն կա չորս դեպք, որ մեկ հոգի մահացել է, մեկ հղի կնոջ տարան ծննդատուն էլի ուշացումով, այդ ամենի մեղավորը դուք եք, հա, դուք։ Մինչև ե՞րբ պիտի դուք փակ պահեք Բաղրամյան պողոտան, խնդրում եմ ձեզ, ազատեք Բաղրամյան պողոտան։ 
Մի պահ պատկերացրեք, որ այդ շտապ բուժօգնության մեքենայի մեջ, Աստված ոչ անի, ձեր ընկերն ա, ձեր բարեկամն ա, ձեր հարազատն ա, ու ճանապարհը չեն բացում, դուք ձեզ ո՞նց կզգաք։ Խնդրում եմ, մի քիչ ձեր դիմացինի մասին մտածեք։
Խնդրում եմ ձեզ, ազատեք Բաղրամյան պողոտան, թողեք՝ շտապ բուժօգնությունն իր աշխատանքը կատարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել