Մեկ շաբաթից ավելի է, ինչ Բաղրամյան փողոցը փակ է: Պատճառը հոսանքի թանկացման դեմ հանրահավաք անող ցուցարարներն են, ովքեր փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը:

Երեկ՝ ուշ երեկոյան, շտապօգնության ավտոմեքենան ծայրահեղ ծանր վիճակում 87 տարեկան կնոջը հիվանդանոց հասցնելու համար ստիպված է եղել շրջանցել Բաղրամյան պողոտան և երկար ճանապարհ անցնել Հերացի համալսարանական կլինիկա հասնելու համար: Ցավոք, կինը հիվանդանոցում մահացել է։ Ցուցարարների կողմից այդ փողոցի փակելու հետևանքով հինգ օր առաջ ևս մեկ դեպք էր արձանագրվել, երբ ստեղծված իրավիճակում հղի կինը ստիպված է եղել ոտքով հասնել շտապօգնության մեքենայի մոտ: Սա առհասարակ ընդանուր առմամբ չորրորդ դեպքն էր:

Մասնավորապես վերջին դեպքը՝ կապված տարեց կնոջ մահվան հետ, ավելի քան ողբերգական է: Շտապօգնության մեքենան Բաղրամյանով բարձրացել է, սակայն արժանացել է ցուցարարների կողմից բարիկադների հեռացման պահանջի մերժմանը: Առանց բարիկադների հեռացման անհնար կլիներ հասցնել հիվանդին: Իհարկե որոշ մարդիկ մեղադրեցին ոստիկաններին՝ ճաղերը չբացելու համար, սակայն առանց բարիկադների հեռացման մեքենան չէր կարող հասնել ոստիկանական ճաղերին, հետևաբար բացելու արդյունավետությունը հավասար էր զրոյի:

Այս գործոնները ցուցարարները պարտավոր են հաշվի առնել, քանի որ բարիկադներից այն կողմ ևս կան մարդկային կյանքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել