Իհարկե շատ կարևոր է, որ կան երիտասարդներ, ովքեր պայքարում են սոցիալական խնդիրներին լուծումներ տալու համար, սրտացավ են երկրի ապագայի հանդեպ, բայց ամեն դեպքում պայքարը չպետք է մյուս քաղաքացիների կյանքի համար սպառնալիք դառնա:

Արդեն 4-րդ դեպքն է գրացվել, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Ինչո՞ւ պետք է 87-ամյա կինը մահանա ժամանակին բուժօգնություն չստանալու համար, կամ հղի կինը ինչո՞ւ պետք է 40 րոպե ուշացումով հասնի հիվանդանոց և այլն:

Իսկ այն ցուցարարները, ովքեր ասում են, թե ոստիկանները չեն բացել պողոտան, պետք է նշենք, որ ցուցարարները սուլել են շտապօգնության մեքենային և չեն բացել ճանապարհը: Ուստի ոտիկանությունն էլ տեսել է, որ ցուցարարները չեն զիջում, անիմաստ է համարել բացել իրենց մոտ տեղադրված ճաղերը: Միևնույն է՝ աղբամաններով պատրաստված բարիկադների վրայով մեքենան չէր կարող անցնել:

Հ.Գ. Իսկ եթե բուժօգնությունը նրանցից մեկի տուն գնալուց լինե՞ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել