Tert.am-ը գրում է.

Փորի և հատկապես` ստամոքսի ավելորդ ճարպերը կարելի է այրել  մեկ բաժակ ըմպելիքի օգնությամբ, որն անհրաժեշտ է ըմպել քնելուց առաջ: Այն հատկապես օգտակար է, երբ օգտագործվում է կանոնավոր կերպով: Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստել:

Ինչպես գրում է Healthy Living House-ը` այս բաղադրատոմսն այն մարդկանց համար է, ովքեր ջանք չեն խնայում հարթ որովայն ուենանոլւ համար, սակայն ոչ մի վարժություն ցանկալի արդյունքը չի ապահովում:

Հյութն օգնում է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը քնելուց առաջ, ինչի արդյունքում էլ կարգավորվում է քունը և նյութափոխանակությունը: Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել հետևյալ բաղադրիչները`

1 փունջ մաղադանոս կամ համեմ,

1 կիտրոնի հյութ,

1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ,

1 վարունգ,

½ բաժակ ջուր:

Օգտակար հատկությունները

Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ ջուր և մանրաթելեր և շատ քիչ կալորիաներ: Մեկ վարունգն ընդամենը 45 կալորիա ունի:

Մաղադանոսը և համեմը հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և հանքանյութերով, որն ապահովում է օրգանիզմի անհրաժեշտ խոնավությունը:

Կիտրոնը օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Կոճապղպեղը կանխում է փորկապությունը` նպաստելով նյութափոխանակության բարելավմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել