Tert.am-ը գրում է.

Հունիսի 30-ին՝ ժամը 21:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով երեխան (1 տարեկան) դուրս է բերվել վերելակից:

Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս.-ին (1976 թ.) և Հ.Հ.-ին (1970 թ.) դուրս են բերել վերելակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել