Tert.am-ը գրում է.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօրվա իրենց հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի գները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Այս թեմայով իրեն հղված հարցին` քննարկվել է, թե ոչ, Պեսկովը մասնավորապես ասել է. «Երկկողմ հարաբերությունների համատեքստում»: Պեսկովն ասել է թե էլեկտրաէներգիայի գները «ներհայաստանյան հարց է, որը անխոս չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»:

Պեսկովն ասել է, որ Պուտին - Սարգսյան հեռախոսազրույցում շեշտադրումն արվել է երկկողմ հարաբերությունների վրա: Առաջնորդները նաև կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման շուրջ:

Պուտինը այսօր Սարգսյանի ծնունդը շնորհավորել էր հեռագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել