Ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, բայց թարգե՛ք այս կեղծ հերոսացման շոուն... Կա՞ ավելի լուրջ հերոս այն տղաներից ու աղջիկներից, ովքեր գիշեր-ցերեկ տուն չգնացին, ովքեր սնունդ ու ջուր են բերում, բաժանում մարդկանց, ավլում են Բաղրամյանը, մաքրում տարածքը, փորձում որոշակի կարգ ու կանոն պահել, ովքեր դարձել են Բաղրամյանի վերջին օրերի «նոր բնակիչներն» ու աշխատում են անդադար կեղտոտված ու ճմրթված շորերով... Կա՞ նրանցից ավելի մեծ հերոս... Դուք ոչ նրանց անունները գիտեք, ոչ էլ նրանց դեմքով կճանաչեք... Ինձ համար, եթե կան հերոսներ, ապա նրանք են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել