Ինչպես գիտենք, շաբաթներ առաջ ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել էր ՀԷՑ-ի ներկայացրած էլեկտրաէներգիայի նոր սակագինը:

Սակայն օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ: Այն հնարավորություն կտա պարզաբանել ընկերության ներսում առկա խնդիրները:

Առաջին հերթին շատ կարևոր է որոշել աուդիտի ձևաչափը; Խոսքը միայն ՀԷՑ-ում ֆինանսական կամ տեխնիկական աուդիտի անցկացումը չէ: Հնարավոր է, որ դրա կարիքը լինի նաև ընդհանուր էներգետիկ ոլորտում: Այսինքն՝ աուդիտ կարող է անցկացվել նաև էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններում:

Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն, անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու թեմային, ասել է. «Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում մենք արդեն մեր ձեռքին կունենանք նախապատրաստված չափանիշներն ապագա աուդիտի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել