Կազմակերպել Օպերայի հրապարակի հարթակի և Բաղրամյանի հարթակի ներկայացուցիչների հանդիպում հետևյալ երեք պայմանով...
1. Ցույցի հետագա ընթացքի ընդհանուր եզրեր գտնել ու հանդիպման արդյունքում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ, որը կբխի և՛ Բաղրամյանի, և՛ Ազատության հրապարակի շահերից: Ըստ իս՝ ընդհանուր կետն է մեկ պահանջ` չեղարկում, անկախ նրանից` դա կլինի Բաղրամյանում, Օպերայում, թե միասնական ցույցը կշարունակվի Կասկադում:
2. Ընդհանուր եզրեր չգտնելու պարագայում իջնել հարթակներից:
3. Ընդհանուր եզրեր չգտնելու դեպքում իրենց վստահության քվեն տան որևէ այլ նախաձեռնող խմբի, որը երկուսի համար էլ ընդունելի կլինի, օրինակ՝ «Դեմ եմ» շարժմանը և մտավորականությանը:

Հ.Գ.
Անձամբ հարթակում կուզեի տեսնել Գագիկ Գինոսյանին և իր պես մտավորականներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել