Tert.am-ը գրում է.

Գորտնուկները մաշկային վարակի հետևանքով առաջացող տհաճ գոյացություններ են, որոնցից ձերբազատվելը բավական բարդ խնդիր է: Սակայն healthylifevision.com կայքն առաջարկում է միանգամայն բնական միջոցներ, որոնք 10 օր շարունակ կիրառելու դեպքում կվերացնեն նույնիսկ «ամենակպչուն» գորտնուկները:

Հարկավոր է մաքուր և չոր մառլյան մտցնել գարեջրի փրփուրի մեջ ու հետո դրանով ծածկել գորտնուկները, պահել մոտ կես ժամ: Այս մեթոդը կարելի է կիրառել մարմնի ցանկացած հատվածում աճած գորտնուկի վրա:

Ցանկության դեպքում կարելի է նաև կիրառել հետևյալ մեթոդը. քիչ քանակությամբ քամեք գառնադմակ բույսի (молодило) հյութն ու դրա մեջ ծովի աղ լցրեք և սպասեք մինչև այն տարրալուծվի: Այնուհետև մաքուր մառլյան ընկղմեք լուծույթի մեջ ու դրեք այն գորտնուկի վրա:

Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 2 մեթոդն էլ կիրառել 10 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել