Ժողովուրդ, էս ի՞նչ եք անում. «Ամուսինը հոգեկան հիվանդ էր...», «Կինը դավաճանել է...», «Կասկածել է, որ երեխան իրենից չէ...», ու էս բոլոր անպատասխանատու բառերը՝ ինչ-որ անհայտ ականատեսների հղում անելով: Լրագրողի պարտականությունն է օպերատիվորեն տարածել տեղեկատվությունը և ոչ թե բամբասանքը, իսկ շատ դեպքերում նաև սեփական տափակ ենթադրությունները: Մի երիտասարդ ընտանիքի հետ տեղի ունեցած դաժան ողբերգության վրա լայքահրճվանք սարքելը բարոյական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել