Բաղրամյան պողոտան վերածվել է ակտիվ հանգստյան գոտու։
Պողոտան հիշեցնում է պիոներական ճամբար, որտեղ երիտասարդներն իրենց ամառային արձակուրդներն են անցկացնում. առավոտյան նախավարժանք, տարատեսակ միջոցառումներ` երգ, պար, երաժշտություն, սնունդը շնորհիվ բարեգործների անվճար է, քնելու հարմարություններ առկա չեն, դե դա էլ հանգստին էքստրեմալություն է հաղորդում, երիտասարդներ են, կդիմանան...
Միայն թե պողոտայի արգելափակված հատվածում և դրան հարող բակերում արդեն գարշահոտություն է տարածվում, քանի որ ցուցարարներն իրենց բնական կարիքները հասկանալի ու անհասկանալի պատճառներով հոգում են ոչ ավել, ոչ պակաս ծառերի ու տների պատերի տակ...
Կարծում եմ՝ ժամանակն է ինքնաբուխ ընդվզման էմոցիոնալ փուլից համախմբված անցում կատարել պայքարի ինտելեկտուալ ու կազմակերպված փուլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել