Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր «Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակ ներկայացրեց տնտեսական աճի միտումները վերջին տարիներին:

Նա նշեց, որ իրենք քննարկման, խորհրդակցելու կարիք ունեն, ինչը նաև ապացուցում է այս համաժողովը, նաև գտնում են, որ հավելյալ հոռետեսությամբ չեն կարող նպաստելու տնտեսության աճի:

Նախարարը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք, ըստ նրա, առանցքային են տնտեսության զարգացման առումով:

«Ձեռներեցությունն է հարստության աղբյուրը, նորարարությունն է առաջընթացի գրավականը, արդյունավետ կառավարումը՝ հաջողության գրավականը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել