Tert.am-ը գրում է.

Այսօր տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ իր գոհունակությունը հայտնեց համաժողովի անցկացման համար:

Նա նշեց, որ վերջին շրջանում կառավարության գործունեության վերաբերյալ և երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության առումով  երկու միտում է նկատվում:

Առաջինը հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծումն է և տարածումը և երկրորդը՝ բոլոր խնդիրները արտաքին տնտեսական հարցերում՝ մեզանից չկախված հանգամանքները մեզ վրա բարդելը:

«Երկու մոտեցումներn էլ անընդունելի են»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի երկրում  նվնվոցով տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չէ:

«Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների և ծրագրերի համար»,-ասաց նա և նշեց, որ տարածարջանային զարգացումները օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել