Tert.am-ը գրում է.

Լիբերիայի առողջապահության նախարարությունը գրանցել է վերջին 6 շաբաթվա ընթացքում Էբոլայով վարակվելու առաջին դեպքը. մահացած 17-ամյա դեռահասի մոտ հայտնաբերվել է Էբոլա վիրուսը, հայտնում է Корреспондент-ը։

Փոխնախարար Թոլբերտ Նյենսվայի խոսքով՝ բժիշկները փորձում են պարզել համաճարակի զոհի տեղաշարժը մահից առաջ վերջին մի քանի օրերի ընթացքում։

Պաշտոնյան կոչ է արել բնակիչներին զգոն լինել, սակայն նշել է, որ խուճապի պատճառ չկա։

Երկու հարևան պետություններում՝ Գվինեայում և Սիերա Լեոնեում, նկատվում է Էբոլայով վարակվածների թվի աճ, ինչը համընկել է Արևմտյան Աֆրիկայում անձրևների սեզոնի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել