«ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հունիսի 24–ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելի ցուցարարներ, դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար: Այսօր Ռ. Նազարյանն ու ՀԵՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել: Դա սուտ է: Դատեք ինքներդ, ինչու պիտի հոսանքը Հայաստանում 2,5 անգամ ավելի թանկ լինի, քան Ռուսաստանում, 4 անգամ ավելի թանկ, քան Ուկրաինայում, ավելի թանկ, քան Վրաստանում: Դա տոտալ գողության արդյունք է: Դիմացե՛ք, երկու օրից Երեւանում կլինեմ»: Սակայն, հայտարարությունից անցել է արդեն 6 օր ու Հ. Բագրատյանի հորդորներին ականջալուր եղած ցուցարարներն այդպես էլ աչքները մնաց ճանապարհին, բայց Բագրատյանին չտեսան ո՛չ Բաղրամյան փողոցում, ո՛չ էլ Ազատության հրապարակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել