Ես մի բան գիտեմ, ճանճը մի բան չէ, բայց եթե թանի մեջ է ընկնում, թանը թափում ենք: Հիմա սրանք են, իրենք մի բան չեն, բայց որտեղ հայտնվում են՝ հարամում են: Ասե՞մ՝ ում նկատի ունեմ, թե՞ մի քիչ նեղություն տաք ինքներդ ձեզ ու գոնե գանգի մեջ եղած գորշ զանգվածի ծալքերը մարզելու համար ինքներդ մտածեք: Թե չէ մի տեսակ կպչուն մտքեր ունեք «կռված ու նստած տղերքի հերոսացման» վերաբերյալ, որ արդեն զահլա է տանում: Հասկացանք՝ կռվել են, նստել են, պառկել են, կանգնել են... Հետո՞: Հիմա պարտավոր են անպայման կռվացնել, նստեցնել, կանգնեցնել ու պառկեցնե՞լ մեր հոգին ու միտքը, թե՞ ինքներս դրանցից ազատվելուց հետո որոշենք մեր անելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել