«Վիտամին ակումբի» հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանի և Մաքսիմ Սարգսյանի լուսանկարները ու մակագրել. «Շատ հեշտ ենք մարդկանցից հրաժարվում, տենց չի կարելի...»

շատ հեշտ ենք մարդկանցից հրաժարվում, տենց չի կարելի...

Posted by Garik on Monday, June 29, 2015

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում նստացույց անող, հետո Ազատության հրապարակ տեղափոխված  «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ իրենք դադարեցնում են նստացույցը Թատերական հրապարակում:

Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ վաղը հրավիրել են ասուլիս, որի ընթացքում կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների մասին: Ըստ Մաքսիմ Սարգսյանի՝ տուն գնալը պայմանավորված չէ այն քննադատություններով, որոնք հնչել են վերջին օրերին իրենց հասցեին: «Ազատության հրապարակ գալու որոշումը կայացրել է ժողովուրդը, այնպես, ինչպես նստացույցը դադարեցնելու որոշումը»,-նշել է երիտասարդ ակտիվիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել