Ուզում էի՝ էլ ոչինչ չգրեի, բայց կպայթեմ: Ցավում եմ, որ շատերն իրենց կոտրված են զգում ու, սրտները Բաղրամյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում թողած, գնացին տուն: Մինչդեռ իրականում հենց արդարներն են հաղթել, ու հիմա շատ ուրախ եմ, որ 8-9 օրերին ամեն գիշեր հանդիպածս մարդկանց` մտավորականներին, լրագրողներին, հոգևորականներին, դերասաններին, շոուբիզնեսյան դեմքերին, քաղաքական, բայց սրտացավ գործիչներին այսօր չտեսա փողոցներում գիշերվա 01:00-ից հետո: Շնորհակալ եմ ամենքիդ, որ ժողովրդի կողքին էիք այն պահին, երբ պայքարն արդար էր թվում, ու այսօր չկաք, երբ ամեն ինչ պղտորվել է, ու թացն ու չորը՝ խառնվել: Իրականում սա կրկնակի հաղթանակ էր, քանի որ պայքար կար, հաղթանակ կար, ու այդ հաղթանակը տուն բերեցիք, ոչ թե փողոցներում տշմշելով հարամեցիք: Աստված թող բոլորին ուժ ու եռանդ տա, և բռունցքվենք միայն այն ժամանակ, երբ հանուն մի գաղափարի շուրջ ենք համախմբվում, ոչ թե ընդդեմ այս կամ այն խմբերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել