Մի շատ խելոք մարդ ասել ա, որ հիմարների իրականացրած հեղափոխության պտուղները սրիկաներն են քաղում: Մենք մեր բաժին հաղթանակը տարանք, առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ մենք կատարյալ հաղթանակ տարանք, կատարյալ ոչ թե լույսի չթանկանալու, այլ չափից ավելի միասին լինելու, չափից ավելի միմյանց սիրելու, չափից ավելի ամբողջական ու լրիվ լինելու հաղթանակ... Բայց սեֆիլյանժիրիկներն ու դրանց նման «ազգանվեր» տղերքը քաքեցին էդ ամենի մեջ... Մկրտչյան Արմենի վրա կոպեկներ շպրտեց ժողովուրդը, էն ժողովուրդն, ում չմեռնելու համար էդ տղեն համարյա մահվան գնաց: Պետրոսյան Անիի վրա սադրանքներին չտրվելու կոչի համար քառասուն հատ հաստագլուխ տավարի բալա հարձակվեցին, ազգի դավաճան հանեցին... էն Անիին, որ հինգ օր ու գիշեր էդ անիծյալ պողոտայում ապրեց, մենակ թե արյուն չթափվի... Որ էդ ագրեսիվ էրեխեքի հետ համարյա զիլինա էր խաղում, մենակ թե հիմարություն չանեն... 

Երբ հասկացա, որ մեր մաքուր, ժպտերես պայքարը վերածվել է քաղաքական ամենասովորական կապիկության ու դուրս էի գալիս, մի «լավ պահած մորքուր» հարցրեց, թե ինչքանով եմ ծախվել: Նայեցի ու ոչ մի տառ չասացի... Էդպես էլ չհասկացան, որ էս պետությունն էդքան փող չունի, որ մեր գինը տա...
Ափսոս էր էս ամենը... Մեր՝ երբևէ ունեցած ամենագրագետ ու բովանդակ պայքարը դարձավ սեֆիլյանների սեփականությունը, մի ամբողջ շաբաթ ժողովրդի խաղաղության համար արթուն մնացած տղերքը կես վայրկյանում դարձան ծախված կաշառակերներ... Էդ ենք մենք... Չենք սիրում, չենք պահում մաքուրը...

Հ.Գ. Թող ամեն բան խաղաղ լինի, թող խաղաղ վերջանա էս բոլորը, թող օրեր առաջ ժողովրդին հարկադրաբար ծեծած ոստիկանը մեղավոր հայացքով նայի էդ նույն ժողովրդին, էդ նույն ժողովուրդն էլ ժպտա ոստիկանին, իրեն ծեծած, իրեն ջրած ոստիկանին... Ու ամեն բան կմաքրվի... Ու վաղն առավոտյան հպարտ, գլուխներս բարձր, առանց հայացք փախցնելու կնայենք մեր էրեխեքի աչքերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել