Tert.am-ը գրում է.

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը   գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակն` ըստ Forbes-ի:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` Մեյուեզերի եկամուտը 2014-ի մայիսից մինչև 2015-ի մայիսը կազմել է  300 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել նրա մրցակիցը ռինգում` ֆիլիպինցի Մեննի Պակյաոն` 160 մլն դոլար եկամուտով: Եռյալը եզրափակել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերին` 135 մլն դոլարով:

Սպորտի ներկայացուցիչներից տասնյակում է հայտնվել նաև Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի  հարձակվող Կրիստիանու Ռոնալդուն` 79.5 մլն դոլարով հայտնվելով 10-րդ տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել