Ես միշտ դեմ եմ եղել, երբ թեթև հանցագործությունների համար ազատազրկել են։ Ազատազրկումը մարդուն դարձնում է կրկնահանցագործ, ու շատ մարդիկ բերդում ոչ թե ուղղվում են, այլ, դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, նորից հանցագործություն են գործում։

Հայաստանում ներդրվում է «պրոբացիոն» համակարգը, որին ես կողմ եմ։ Այս համակարգի ներդրումը կբեռնաթափի քրեակատարողական հիմնարկները, ու մարդիկ իրոք կուղղվեն ու տարատեսակ աշխատանքներով օգուտ կտան Հայաստանի տնտեսությանը։

Մեկ դատապարտյալին պահելու համար օրական ծախսվում է 5900 դրամ։ Օրական այդ գումարը կազմում է 24.000.000 դրամ։ Պրոբացիոն համակարգի արդյունքում կխնայվի 7.000.000 դրամ օրական, իսկ թեթև հանցագործություն գործած մարդիկ էլ չեն կրի դատվածություն ունեցող մարդկանց համբավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել