Tert.am-ը գրում է.

Հունաստանում հուլիսի 5-ին կորոշվի` արդյո՞ք երկիրը մնալու է եվրոգոտու կազմում, թե ոչ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` ելույթ ունենալով Հունաստանի հարցով մամլո ասուլիսում:

«Այս հանրաքվեն Հունաստանի՝ եվրոգոտում լինել կամ չլինելու մասին է: Եվ ես կոչ եմ անում հույներին մեզ հետ մնալ», -ասել է Շուլցը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԽ-ն, հաջորդելով Եվրահանձնաժողովին, կոչ է արել  հույներին քվեարկել վարկատուների հետ համագործակցության օգտին, որպեսզի մնան եվրոգոտում և  շարժվեն դեպի ավելի լավ ապագա:

«Ես պատրաստ եմ մեկնել Հունաստան և պայքարել հանրաքվեում «այո» պատասխանի համար»,–ասել է Շուլցը:

Հույներին ուղղված նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել