Էս երկու ֆոտոն ես արել եմ մոտ մեկ ամիս առաջ ու, ճիշտն ասած, մոռացել էի սրանց գոյության մասին. Երկու ֆոտոն էլ արված ա Սևան քաղաքում. Բայց եթե առաջին լուսանկարը մեկնաբանության կարիք չունի (Սևան քաղաքի շուրջ 70%-ն ա էս վիճակում), ապա երկրորդ լուսանկարը բավական հետաքրքիր պատմության հետ ա կապված. Խնդիրն էն ա, որ էս խաղահրապարակը կառուցվել ա անցած տարի, բայց եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ արհեստական ծածկը արդեն ծակծկված ա, ինչը խոսում ա աշխատանքների որակի մասին. Ու սա էն դեպքում, որ էս կիսաթյուրիմացություն խաղադաշտը կառուցելու համար Սևանի քաղաքային բյուջեից հատկացվել ա մոտ 20 մլն !!!! դրամ. Բայց ամենահատկանշականն էն ա, որ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն անցած տարվա ընթացքում տեղի ունեցած ինչ-որ հարցումների արդյունքում հռչակվել ա "Տարվա քաղաքապետ". Եթե զուգահեռներ տանենք էսօրվա իրողությունների հետ, ապա սա նույնն ա, թե Բիբինը ճանաչվի տարվա մենեջեր. Հատկապես, որ նմանություն էլ կա. Որովհետև եթե նման խաղահրապարակը արժեցել ա քսան միլիոն, ուրեմն շինարարության համար օգտագործվել ա էն ցեմենտը. Դե, էն ցեմենտը. Գիտեք, վայ. Էն, որ կիլոն 56հազ. դրամ ա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել