Երեկ Բաղրամյան պողոտայում դեպքերի զարգացումներն ուշագրավ էին: Հայտնվել էին ինչ-որ անձինք, ովքեր բացահայտ սադրանքների էին դիմում:
Բացի դա՝ «Ոչ թալանի» նախաձեռնության անդամներն այսօր լրահոսի հիմնական «հերոսներն էին»: Նրանք քննադատվում էին այն բանի համար, որ կոչ էին արել ցուցարարաներին հետ քաշվել դեպի Ազատության հրապարակ և պայքարը շարունակել այնտեղ։

Այս առիթով այսօր էլ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը կայքերից մեկին տված հարցրազրույցի ժամանակ ասել է, որ ռեժիմն իր ոստիկանական ուժերի և մոլորյալ մարդկանց միջոցով փորձեց պառակտել հավաքվածներին, որի արդյունքում միայն զտում տեղի ունեցավ: Ինչպես նաև հավելել է, որ այն մարդկանց մեջ, ովքեր ընտրեցին մեծամասնության համար ոչ ընդունելի տարբերակ, կային և՛ ռեժիմի ներկայացուցիչներ, և՛ մոլորված մարդիկ:

Ի՞նչ է նշանակում՝ զտեցին, և զտվել ասելով՝ ի՞նչ նկատի ունի Ավետիսյանը: 
Արդյո՞ք Հիմնադիր խորհրդարանն ունի այն բարոյական իրավունքը, որ Շուշանյանի ու Մաքսիմի երեկվա կատարած քայլը և ցուցարարների մի մասի հեռանալը Բաղրամյան պողոայից որակի որպես շարժման ֆիլտրացիա: Հաշվի առնելով Հիմնադիր խորհրդարանի ու նրա բուծած տեղական արտադրության զոմբիների ռադիկալ գործողությունները՝ պետք է ասել, որ Բաղրամյան պողոտան ֆիլտրելու դեպքում առաջինը լուսանցքից դուրս կհայտնվեն սեֆիլյաններն ու կիվիրյանները:

Իսկ ինչ վերաբերում է ակտիվիստներին ռեժիմի սպասավորներ անվանելուն, ապա, կարծում եմ, որ Ավետիսյանը շարժումը սկսած երիտասարդներին նման որակումներ տալու ոչ մի հիմք չունի:

Կեղծ բարեպաշտներն արթնացել են: Պարոն Ավետիսյան, իսկ որտե՞ղ էիք, երբ շարժման մասնակիցները մի քանի օր լուսացնում էին Ազատության հրապարակում: Եթե իրոք շարժման նախաձեռնողները հանդիսանում էին իշխանությունների դրածոներ, ապա ինչո՞ւ այդ ժամանակ ՀԽ-ն նրանց չվնասազերծեց:
Պարզապես Հիմանդիր խորհրդարանն ու նրա նման կառույցները սպասում էին հարմար պահի, որպեսզի շարժման ղեկը վերցնեն իրենց ձեռքն ու պայքարին հաղորդեն քաղաքական երանգներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել