Մեր մոլորակի պատմությունը լի է ապշեցնող հանելուկներով ու գլուխկոտրուկներով։ Եվ մի ամբողջ կյանքը նույնիսկ բավարար չի լինի դրանք բացատրելու համար։ Ձեզ ենք ներկայացնում պատմական 10 գտածոներ, որոնք շփոթության մեջ են գցում գիտնականներին։

 10  Կյաիկտիյո պագոդա (Ոսկե քար)

Ступа Мьянмы

Մյանմայում գտնվող բուդդիստական այս պագոդան, որը մոտ 7 մետր բարձրություն ունի, կառուցված է հսկայական շրջանաձև քարի վրա, որը տեղադրված է լեռան գագաթին։ Քարի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն առանց տեսանելի ամրացնող միջոցների տեղադրված է լեռան գագաթի թեքվածքի վրա և միաժամանակ լավ չի հպվում գետնի հիմքին։ Մեկ թեթև հպումից քարը շարժվում է, և ասում են, որ դրա տակով հնարավոր է նույնիսկ պարան անցկացնել։ Հարց է առաջանում. ինչպես է այն կանգուն մնում լեռան վրա։

 9  Ջուլսրուդի հավաքածու, Մեքսիկա

Коллекция Джульсруда, Мексика

Այս հավաքածուն Վոլդեմար Ջուլսրուդը սկսել է հավաքել դեռ 1944թ-ին զանգվածային պեղումներ անցկացնելու ընթացքում։ Այժմ նրա հավաքածուն 37 հազար գտածոներից է բաղկացած։ Ապշեցուցիչ է, որ դրանց մեջ չկա և ոչ մի կրկնվող նմուշ, իսկ դրանցից 2500-ը դինոզավրերի արձանիկներ են։ Դրանց բազմազանությունը զարմանք է առաջացնում. այստեղ կան ինչպես մեզ ծանոթ տեսակներ, այնպես էլ տեսակներ, որոնք ժամանակակից գիտնականները չեն կարողանում տեսակավորել, ինչպես, օրինակ, թևավոր դինոզավր-վիշապները։ Գիտնականները չգիտեն, թե ովքեր են քանդակել այդ արձանիկները։ Սա նաև փաստում է այն մասին, որ մենք չափացանց քիչ բան գիտենք մեր մոլորակի վրա ապրած կենդանիների մասին։

 8  Աբիդոսյան հիերոգլիֆներ, Եգիպտոս

Դեռ 19-րդ դարում գիտնականները տարօրինակ որմնագրեր էին հայտնաբերել եգիպտական տաճարներից մեկի պատերին, որոնք այն ժամանակ նրանք չկարողացան հասկանալ։ Հետագայում պարզվեց, որ դրանք իրենցից ժամանակակից ռազմական տեխնիկայի պատկերներ են ներկայացնում. ուղղաթիռներ, ինքնաթիռներ և տանկեր։ Մինչև հիմա գիտնականները դժվարանում են բացատրություն տալ սրան։ Որոշ եգիպտաբաններ կարծում են, որ այս անհասկանալի հիերոգլիֆները պատահականորեն են ստեղծվել՝ սիմվոլների միավորման հետևանքով։

 7  Սափորների հովիտ, Լաոս

Долина Кувшинов, Лаос

Ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա՝ հովիտների երկայնքով, հսկայական սափորներ են նետված, որոնցից ամենախոշորը 6 տոննա է կշռում։ Դրանք ստեղծված են քարերի այնպիսի տեսակներից, որոնք այս շրջանում չեն հանդիպում։ Սափորների մասին շատ բան հայտնի չէ։ Ոչ ոք չգիտի՝ որտեղից ու ինչպես են դրանք այստեղ հայտնվել։ Որոշ գիտնականներ կարծում են, որ դրանց մեջ բրինձ կամ գինի է պահվել այն մարդկանց կողմից, ովքեր ապրել են այստեղ։ Բոլոր ենթադրությունները կասկածելի են։ Մի բան է միայն հստակ, որ դրանք առնվազն 2500-3000 տարվա հնություն ունեն։

 6  Իկաի սև քարեր, Պերու

Черные камни Ики, Перу

Տարօրինակ կենդանիների պատկերներով Պերուի Իկայի շրջանում հայտնաբերված սև քարերի մասին առաջին հիշատակումներն արվել են 16-րդ դարում։ Հավաքածուն սկսել է հավաքել Խավիեր Կաբրերան 40 տարի շարունակ։ Այն իրենից ներկայացնում է աստղերի, տիեզերքի ուսումնասիրության գործիքների, թռչող ապարատների, վիրահատությունների, Երկրի ու այլ մոլորակների քարտեզների, օրացույցի պատկերներով քարերի «գրադարան»։ Քարերից մեկի վրա տրիցերատոպս դինոզավրի վրա նստած մարդ է, ում ձեռքին ծխամորճ է պատկերված։ Ակնհայտ է, որ այսպիսի պատկերները հակասում են ոչ միայն մարդկության պատմության ժամանակակից պատկերացումներին, այլև բանական մտքին առհասարակ։ Մի՞թե մարդիկ ու դինոզավրերն ապրել են միևնույն ժամանակաշրջանում ու այսքան մոտ կապ ունեցել։

 5  Սկաֆանդրով տիեզերագնացներ

Космонавты в скафандрах

Աշխարհի տարբեր անկյուններում հայտնաբերված տարբեր դարաշրջանների նկարներն ու արձանիկները սկաֆանդրներով տիեզերագնացներ են հիշեցնում։ Ամեն ինչ կարելի է վերագրել դրանք ստեղծողի երևակայությանը, սակայն այդ ստեղծագործությունների նմանությունը տիեզերագնացներին պարզապես ապշեցնող է։

 4  Ավստրալիայում հայտնաբերված եգիպտական հիերոգլիֆներ

Египетские иероглифы в Австралия

1975թ․-ին Ավստրալիայում՝ Սիդնեյից 100 կմ դեպի հյուսիս, հին եգիպտական հիերոգլիֆներ հիշեցնող որմնագրեր են հայտնաբերվել։ Գտնված 250 հիերոգլիֆները փորագրված են ժայռերի վրա։ Եգիպտաբան Ռեյ Ջոնսոնը վերծանել է հիերոգլիֆները, որոնք պատմում են նավաբեկության ենթարկված ճանապարհորդների մասին և այն մասին, որ նրանց նավապետը՝ փարավոնի տղան, մահացել է օձի խայթոցից «թշնամական հողի» վրա։

 3  Դաշտերում արված պատկերներ

Рисунки на полях

Հետազոտողները կարծում են, որ սա մարդկանց ձեռքի գործն է։ Եվ իսկապես դրանց որոշ մասը «կատակասերների» կողմից են արվել։ Սակայն պատկերների բարդությունը, մաթեմատիկական խիստ ճշգրտությունը և դրանք ստեղծելու արագությունը ենթադրում է, որ այսպիսի պատկերները նմանատիպ արագությամբ մարդիկ չէին կարող ստեղծել։

Որոշ տվյալների համաձայն՝ պատկերները սկսել են հայտնվել դաշտերում դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Օրինակ՝ Չինաստանի որոշ շրջաններում գյուղացիները գետնին քարեր էին տեղադրում  պատկերների երկայնքով, այնքան երկար, որ արդեն ոչ ոք չի հիշում, թե ինչպես է ծագել այս ավանդույթը։ Անգլիայում այսպիսի պատկերներ կարելի է տեսնել մեգալիթյան հինավուրց կառույցների վրա։ Այս բոլոր փաստերն անհրաժեշտ է հաշվի առնել՝ անցյալի պատկերները հնարավորինս ամբողջական վերականգնելու և հասկանալու համար։

 2  Սպիտակ բուրգ, Չինաստան

Белая пирамида, Китай

Առաջինը սպիտակ բուրգը հայտնաբերվեց Երկրորդ աշխարհամարտի վերջին ամերիկացի օդաչու Ջեյմս Գաուսմանի կողմից։ Դրա բարձրությունը հասնում է 300 մետրի, ինչը Քեոփսի բուրգից գրեթե երկու անգամ ավելի բարձր է։ Գաուսմանը մանրակրկտորեն հետազոտել է բուրգը։ Հայտնի չէ, թե ինչ գործիքներ են օգտագործել չինացիները, և ինչպես է նրանց հաջողվել տեղաշարժել հսկայական աղյուսներն ու այնուհետև մանրակրկտորեն այսպիսի բարձրության բուրգ կառուցել։ Հետազոտողները նույնիսկ չգիտեն, թե ովքեր են իրականում կառուցել սպիտակ բուրգը։

 1   Հինավուրց քարտեզ, Չինաստան

Древняя карта, Китай

Այս քարտեզը 2001թ-ին 500 դոլարով գնել է կոլեկցիոներ Լյու Հանը Շանհայի հնությունների խանութում։ Այն թվագրվում է 1763թ-ին, սակայն դրա վրա գրություն կա, որի վրա նշվում է.

Այս քարտեզը ստեղծել է Ցին դինաստիայի Մո Յի Տոնգը Հուն Լիի օրոք՝ 1763թ-ին՝ 1418թ-ի քարտեզի օրինակով։

Սա Կոլոմբոսի ճամփորդությունից 74 տարի առաջ էր, սակայն չինական այս քարտեզի վրա արդեն իսկ պատկերված են երկու Ամերիկաները, այն էլ՝ դրանց ափամերձ երկու շրջաններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել