Երեկ ընդհանուր լարվածության ֆոնին մի տեսակ անուշադրության մատնվեց մի դրվագ՝ կապված Հիմնադիր խորհրդարանի հետ, որը, սակայն, ահավոր պատկերավոր է նկարագրում այդ կլյաուզնիկական համույթը. Եղիային վտարեցին ՀԽ-ի կազմից, բայց զվարճալին այն է, թե ինչ պատճառաբանմամբ:

Չգիտեմ ՀԽ-ի որ պայծառ ուղեղում էր ծագել էդ կռուտիտը, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Եղիան, չարաշահելով իր վստահությունն ու դիրքը, անվայելուչ պահվածք է դրսևորել իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Էս ձևակերպումը մոգոնողն ակնհայտորեն ազաբոչեննի դեմք է ու կոմպլեքսվորված: Կարելի ա մտածել, որ ՀԽ-ում լինելն էնպիսի մի sexy բան ա, որ հենց ասում ես՝ այնտեղից ես, աղջիկները սկսում են հանվել, Եղիան էլ, օգտվելով այդ մեգաէրոտիկ կուսակցության իր պատկանելիությունից, աջուձախ Սուլեյման Բռնաբարին հարիր կեցվածք է դրսևորել:

Ծիծաղե՞ս, թե՞ լացես այս անհեթեթության վրա: Ու ախր այս տկարամիտները, ում ֆանտազիաները հագեցած եմն ճնշված էրոտիկ ֆանտազիաներով, երեկ կարողացան հարամել մի ամբողջ ժողովրդի երազանք:

Հա, վստահ եմ, որ Եղիային էլ էս կլյաուզնիկության զոհ են դարձրել միայն այն պատճառով, որ ինքը, առաջին օրերից լինելով ժողովրդի հետ, չի ցանկացել, որ իրենց կուսակցության արկածախնդիրներն այդքան մարդու վտանգեն՝ հանուն իրենց ստոր նպատակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել