Tert.am-ը գրում է.

Փոքր հաղթանակն էլ հաղթանակ է, սա իրոք հաղթանակ է և հեռանկարային է քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի տված արդյունքներին:

Նա անիմաստ համարեց այս շարժումը համեմատել «Մայդանի» հետ: «Իրենք իրենց համար, մենք՝ մեզ համար»,- ասաց նա և նշեց, որ շարժումը հասավ նրան, որ զիջումների գնան ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև՝ Կրեմլը «կռացավ» այս ճնշման տակ և Պերմյակովին հանձնեց Հայաստանին:

Ըստ նրա ամեն ինչ արված է, որ  Հայաստանի էներգետիկ համակարգը չզարգանա, այլ ընդհակառակը, և դա արվում է Ռոբերտ Նազարյանի  հանձնաժողովի կողմից: «Եթե աուդիտը լինի, միանգամից այս կեղտերը լույս աշխարհ կգան»,- ասաց նա և նշեց, որ երեկ շարժման մասնակիցներին էլ  է ասել, որ եթե աուդիտի ձևավորման կարգը մեզ դուր չեկավ և մեր ներկայացուցիչներ չընդգրկվեցին, վաղը նորից հավաքվելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել