Որքանով որ ես եմ հասկանում, Բաղրամյան պողոտայում մնացող մասսայի մի մասը խուսափում ա իջնել Ազատության հրապարակ, քանի որ վախենում ա «դավաճան» ու «փախստական» որակվելուց: Ու էս մտավախությունը հիմքեր ունի: Համենայնդեպս, եթե «Ոչ թալանին» շարժման կազմակերպիչները նման «բախտի» արժանացան, էլ ի՞նչ կարող ա մտածել սովորական էն միտինգավորը, որը, ճիշտ ա, դեմ ա ռադիկալիզմին, բայց և վախ ունի, որ սեփական դիրքրորոշման արտահայտումը կարող ա մեկնաբանվել որպես դավաճանության կամ ծախվածության դրսևորում: Դժվար ա՝ կարճ ասած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել