Ոչ ոքի չեմ ուզում մեղադրել, ո՛չ թերագնահատել և ո՛չ էլ գովերգել:
Մի երկու օր առաջ մի քննարկման ժամանակ գրեցի, որ գովասանքի են արժանի քաղաքացիական պայքարի դուրս եկած այս տղաները, բայց գալու է մի պահ, որ պատասխանատվության բեռն այնքան է մեծանալու, որ նրանք կամ նահանջելու են, կամ սխալվելու:
Այդպես էլ եղավ, բայց նրանք համ նահանջեցին, համ սխալվեցին:
Սխալվեցին, քանի որ իրենք իրենց իսկ սահմանած կանոններին դեմ գնացին:
Չես կարող օրեր շարունակ գործել համընդհանուր որոշմամբ, հայտարարել, որ գործելու ես, ինչպես ժողովուրդը կորոշի և փորձել պարտադրել քո որոշումը՝ չտալով նահանջելու համար բավարարող հիմնավորումներ: 
Միգուցե վեցօրյա գովեստի խոսքերը չափից ավել ինքնավստահություն ներշնչեցին նրանց, որ նրանք կարծեցին, թե ժողովուրդը կգնա նրանց ետևից՝ անկախ ամեն ինչից: 
Ժողովուրդը հոգնել է սպասելուց: Նրանք էլ ոչ ոքի չեն հավատում և ուզում են լուծումներ տեսնել: Բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խաբում է իրենց: Ժողովուրդը գիտակցում է, որ այս թանկացմամբ չի ավարտվելու, և նոր թանկացումներ են լինելու: Նրան էլ ի վիճակի չեն համբերել:
«էշ մի սատկի, գարուն կգա» չեն ուզում լսել, որովհետև այդ գարուններից շատ եղան, բայց լուծում չեղավ:
Շարժումը չի կարող իմ և քո լինել: Դա բոլորինն է: Եվ եթե մեկը հրաժարվում է առաջնորդել, ապա նրա փոխարեն գալիս են ուրիշները: Նրանք էլ սխալվեն, նրանց էլ կփոխարինեն:
Այնպես որ, եթե պայքարի ելածների ելածների նպատակը մեկն է, ուրեմն պետք է միավորվեն ժողովրդի պահանջի շուրջ, այլ ոչ թե սեփական ամբիցիաներով առաջնորդվեն:
Աստված բոլորիս պահապան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել