Tert.am-ը գրում է.

Բաղրամյան 3-ում հունիսի 29-ի առավոտը նախկինների նման տոնական ու ուրախ չէր: Ավելին՝  ցուցարարների մի խումբ «պաշտպանում է» «Սանիտեքի» աղբամանները, որոնք ոստիկանությունը պահանջում է հանձնել աղբահավաք ընկերությանը: Իսկ ոմանք էլ հայտնում են, որ պետք է հանձնել աղբամանները:

Անհամաձայնության  այս մթնոլորտում  երիտասարդների`աղբամանները չտալու կողմնակիցներին ներկայացնող երիտասարդը հայտարարեց, որ քանի որ աղբամանները ժողովրդի  անվտանգության և բռնությունների չենթարկվելու երաշխիքն են, իրենք դրամահավաք կանեն, նոր աղբամաններ կգնեն «Սանիտեքի» համար, իսկ սրանք կպահեն:

Երիտասարդների մեջ շրջում է մի աղջիկ` «Ախպերս կորել է» վերտառությամբ և հայտնում,որ երեկ գիշերը ժամը 23-ին   տեսել են, որ եղբորն անհայտ ուղղությամբ տարել են ոստիկանները, սակայն նա բաժիններում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել