Tert.am–ը գրում է.

Ամերիկյան The Daily Beast լրատվամիջոցը գրում է, թե Հայաստանում ներկա դրությամբ ընթացող զանգվածային ցույցերը իրենց ոգեշնչումն առել են... Քիմ Քարդաշյանից:

Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության ցույցերին` աղբյուրը գրում է, թե դրա համար շատ գործոններ ու նախադրյալներ կան, սակայն Քարդաշյանի ապրիլյան այցը Հայաստան օգնել է Հայաստանին` զարթոնք ապրել:

Մանրամասն ներկայացնելով Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձությունները` աղբյուրը նկատում է նաև, որ այս ցույցերը շատ խորհրդանիշներ ունեն, զանազան կոչեր և մի շատ անսպասելի հերոսուհի. դա Քիմ Քարդաշյանն է` որպես Տիկին Ազատություն, ինչպիսին Քիմն ընկալվում է իր հոր հայրենիքում:

Վկայակոչելով իր թղթակցի հարցումը երևանցիների շրջանակներում` աղբյուրը գրում է, թե շատերը իսկապես կարծում են, որ այս ամենի վրա իր ազդեցությունը կարող է թողած լինել անդադրում ինքն իրեն գովազդող Քիմ Քարդաշյանի և ամերիկահայկական System of a Dawn -ի համերգը:

Այս անձանց գալը Հայաստան հույզեր է առաջացրել ժողովրդի շրջանում, որը ցանկանում էր աշխարհի ուշադրությանն արժանանալ: Այն դեպքում, երբ, աղբյուրի ձևակերպմամբ, մինչև վերջերս Հայաստանը անհուսորեն  կառչած էր իր անցյալին, իսկ նվազող ազգաբնակչությունը մշտապես իր պատմական ողբերգություններն էր ողբում: Այնինչ հիմա ազգը գոհ-երջանիկ է, ինչպես կլիներ ցանկացած ազգ` նման երիտասարդություն ունենալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել