Ինքնախաբեություն պետք չի անել։ Այսօր երկու խումբ կա։ Մեկը Օպերա, մյուսը Բաղրամյան։ Սա պայմանակն, քանի որ չի բացառվում վաղը մեկը մյուսին միանա։

Բայց, եթե այսօր ոստիկանությունը ցրի Բաղրամյանը, ավտոմատ կցրվի Օպերայի խմբի հետագա անելիքները, բռնությունից հետո դժվար մեկը այլևս ինչ-որ բան անի։ Ցանկացած հետագա քայլ այլևս աջակցություն չի ստանա։ Կարճ ասած, հերթական անգամ կսանձվի ոգին։

Նրանք, ովքեր աջակցում են Բաղրամյանի խմբին, ամբողջ հույսը դրել են դիմացինի՝ իշխանության ու ոստիկանության խոհեմության վրա։ Ոստիկանությունն էլ իր հույսը դրել է դիմացինի խոհեմության վրա։

Սա բանակցություններում կոչվում է chicken game:

Բայց այս chicken game-ի պատանդն է ամբողջ նախաձեռնությունը։ Ամեն ինչ կամ ոչինչ բանաձևերից բոլորը տուժում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել