Լսում եմ «Ազատությունով» նախաձեռնողներից Արթուրի մեկնաբանությունները: Փաստացի, ստացվում է, որ իրենք չեն կամ միայն իրենք չեն, որ ազդեցություն ունեն, ավելի ճիշտ, իրենք արդեն չունեն: Ու կողքից մտել ու արդեն էս ամեն ինչը գոնե մասամբ իրենցով են արել ինչ-որ անհայտ դեմքեր: Ու տակից վերցրել են իրենց վրա: Սա արդեն հստակ տեխնոլոգիայի մասին է խոսում, այլ ոչ թե ինքնաբուխ-մինքնաբուխ: 
Ընդհանուր տպավորությունը՝ ծով պահանջներ, չնչին պատասխանատվություն: Այսինքն, իսկականից՝ երեխա: Չգիտեմ, շատ կուզենամ սխալված լինել այս տպավորության մեջ: Ազնվությունը՝ ազնվություն, մաքրությունը՝ մաքրություն, ջահելությունն էլ իր տեղը...
Ազատության խմբագիրն էլ որոշել ա, որ արդեն «մայդանի» ծրագիրն ստացվեց, ու ինքն էլ դրա համակարգողն ա: Մալադեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել