Բաղրամյան պողոտայում բավական բարդ վիճակ ա. Խնդիրն էն ա, որ "Ոչ թալանին" շարժումը արդեն իսկ հասել է իր պահանջների կատարման մաքսիմումին. Ավելին` բացառապես այս առողջ ու համազգային շարժման արդյունքում է նաև, որ Պերմյակովի գործը փոխանցվեց հայկական կողմին, որ որոշում կայացվեց Հրաչյա Հարությունյանին փոխանցել Հայաստանին, որ Ռուսաստանը "հանկարծ" համաձայնեց "զբաղվել" հայկական զինված ուժերին գերժամանակակից սպառազինության մատակարարմամբ. Սա, միանշանակ, ժողովրդի հաղթանակն է և այս ամենը չտեսնելու համար պետք է առնվազն կույր լինել. Բայց հիմա հայտնվել են որոշ խմբավորումներ, որոնք պատրաստ են էս ամենը փոզմիշ անել` ոչ էն ա սեփական ամբիցիաների, ոչ էն ա շարժմանն այլ ուղղություն ու ընթացք տալու համար. Մասնավորապես, "գնա՞նք, թե՞ մնանք" կեղծ բանավեճի նախաձեռնողներն ունեն բացառապես մեկ նպատակ` Բաղրամյանը փակ պահել այնքան, մինչև ոստիկանությունը կրկին կդիմի ուժային միջոցների. Անուններ դեռ չեմ տալիս, բայց սրանց նպատակը մեկն ա` հասնել առաջին արյան, իսկ դրանից հետո արդեն ստեղծել հեղափոխական իրավիճակ. Գիտեմ, շատերը չեն համաձայնի էս տեսակետին, բայց աչք ունեցողը կտեսնի. Միայն էն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ վերջին մի քանի օրվա ընթացքում "մոռացել" են շարժման իրական կազմակերպիչներին և տեղեկատվական դաշտը հեղեղել են հարցազրույցներով մարդկանց, որոնք գիտակցաբար զբաղված են իրողությունների խեղաթյուրմամբ, արդեն իսկ չափազանց խոսուն ա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել