Tert.am-ը գրում է.

Health Tips Source–ը բաղադրատոմս է առաջարկում, որն օգտակար է ամբողջ օրգանիզմը, արյան բջիջները, երիկամները, լյարդը թունավոր նյութերից մաքրելու, սիրտն ու իմունային համակարգը և անգամ մարսողական համակարգը վերականգնելու համար: 

Ինչպես նշում է աղբյուրը`այս դեղամիջոցը օգնում է նաև ուղեղի  աշխատանքի և հիշողության բարելավման համար և պաշտպանում է սրտի կաթված ստանալուց:

Այս դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ ցբաղադրիչներն են`

400 գրամ ցորեն,
15  կիտրոն,
12 պճեղ  սխտոր,
1 կգ մեղր,
400 գրամ ընկույզ:

Պատրաստման եղանակը: Ցորենը եփելու համար, այն պետք է լցնել մաքուր տարայի մեջ, այն ծածկել ջրով և թողնել, որ հանգստանա գիշերը: Տասը ժամ հետո ցորենը պետք է չորացնել սրբիչով, լվանալ և քամել: Այնուհետև քամած ցորենը թողնել` հանգստանա 24 ժամ, ապա աղալ բողբոժած ցորենը, ընկույզը և կեղևազատված սխտորը: Պետք է ավելացնել աղացած կիտրոնը և բոլորը միասին խառնել: Ապա խառնուրդին ավելացնել մեղր և խառնել փայտե գդալով:  Խառնուրդը պետք է պահել սառնարանում: Այն պետք է սկսել օգտագործել 3 օրից:

Ամեն անգամ ուտելուց առաջ պետք է օգտագործել 1-2 մեծ գդալ: Այն պետք է օգտագործել մինչև խառնուրդի վերջանալը: Քաղցկեղի դեմ պայքարելիս այն պետք է օգտագործել ամեն 2 ժամը մեկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել