Ամեն ինչ հասկանալի՞ է: Ինքնիշխանությունը գրեթե կորցրած երկրի նախագահը խոստովանեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման չեղարկումը վտանգավոր է երկրի անվտանգության համար: Ռուսաստանը ուղիղ տեքստով ասել է, որ Բաղրամյան պողոտայի պահանջի բավարարում թույլ չի տա և դրան կպատասխանի այս-այս քայլերով: Հետն էլ մի քանի «զիջում» է արել – տալիս է Պերմյակովին, մեր վարորդին և 200 միլիոնի վարկ՝ զենք առնելու և հայ-ադրբեջանական փոխադարձ ատելությունը վառ պահելու համար: Այսպես:

Ռուսաստանը չի փոխվում: Մեր իշխանությունը չի փոխվում: Մնում է մի ելք – պիտի փոխվենք մենք: Եվ փոխվում ենք: Շնորհակալ ենք Ռուսաստանին – նա ուղղում է մեր գիտակցության արատները: Հազար շնորհակալություն մեր իշխանությանը – նա մեզանից ազգ է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել