Կարդացի Սերժ Սարգսյանի ելույթը: Նորից աուդիտի գաղափարն է հիմնական մեխը: ՀԷՑ-ում, ինչպես օրենքն է պահանջում, ամեն տարի աուդիտ է անցկացվում: Բոլոր տարիների աուդիտներն իրականացրել են աշխարհում հայտնի կազմակերպությունները, ոչինչ չեն հայտնաբերել: Աուդիտ իրականացնողը ոչինչ չհայտնաբերելու հրահանգ է ստացել եւ կատարել հրահանգը: Եթե նա փորձի ինչ որ բան հայտնաբերել, հաջորդ անգամ պատվեր չի ստանա: Գոյացված պարտքերը փակելու մի ճանապարհ կա` թալանածը հետ բերել: Սա կարող է նախադեպ դառնա նաեւ, պատժելու եւ գողացածը հետ բերելու նախադեպ: Երկրում փոփոխություններն այդպիսի քայլերից է սկսում` բոլորին տեսանելի քայլերից: Ինչ աուդիտի մասին է խոսքը, երբ ատոմակայանից <լեւի> հոսանքի գիծ կա անկացված եւ գեներալների օբյեկտներն են սնուցում: Սրա մասին հո տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել