Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ամարասի վանքի շրջակայքում ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է, և հույս հայտնել, որ թթի փառատոնները կկրեն շարունակական բնույթ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել