Tert.am-ը գրում է.

«Անժիի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը հայտարարել է, որ հույսեր է կապում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ, ով մախաչկալացիների հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:

«Եթե մենք հրավիրում ենք որևէ ֆուտբոլիստի, նշանակում է նրա հետ հույսեր ենք կապում: Մկրտչյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է և խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ես նրան շատ լավ եմ հիշում Դոնեցկի «Մետալուրգում» ունեցած ելույթներից: Հայատսանի հավաքականում նա հիմա մեծ դերակատարում ունի: Կառլենն ավելի շատ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ է, ինչը և մեզ հարկավոր է:

Պորտուգալացիների հետ Հայաստանի ընտրանու խաղում Մկրտչյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով և մինչ օրս չի մարզվել: Նա շարունակում է բուժվել, բայց ուսի վնասվածքը լուրջ չէ: Բժիշկներն ավելի լավ գիտեն, թե Կառլենը երբ պատրաստ կլինի: Հուսով եմ՝ մեր առաջին հավաքին նա կկարողանա մասնակցել»,- Սյոմինի խոսքերն է մեջբերում  eurofootball.ru-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել