Tert.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Բահանեսթեհինին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը:

Ա. Բահանեսթեհինը 2015 թվականի հունվարի 7-ին ԻԻՀ-ից Մեղրի մաքսակետով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել 1 կիլոգրամ 375,50 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն իրացնելու համար, 2015 թվականի հունվարի 8-ին «Զվարթնոց» մաքսակետով մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել է տեղափոխել Երևան-Դուբայ-Կուալա-Լումպուր չվերթով:

Սակայն, մեղադրյալը, իր կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չի հասցրել հանցագործությունը, քանի որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են այդ թմրամիջոցը իր ճամպրուկի ստուգման ժամանակ:

Վերը նշված քրեական հոդվածներով` մեղադրյալին սպառնում է չորսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ա. Բահանեսթեհինը կալանավորված է: Քրեական գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել