Tert.am-ը գրում է.

Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Լիբանանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա եկեղեցուց։

Ինչպես տեղեկացնում է Լիբանանի «Ազդակ» թերթի կայքը, թաղման կարգից հետո կաթողիկոսի դին տեղափոխվելու և ամփոփվելու է Հայ կաթողիկե պատրիարքարանի Սուրբ Կույսի ավետման եկեղեցու պատրիարքների դամբարանում:

Ցավակցություններն ընդունվելու են հունիսի 29-ից հուլիսի 1-ը:

Վաղը՝ հունիսի 28-ին, հանգստյան սուրբ պատարագ է մատուցվելու Սուրբ Կույսի ավետման եկեղեցում, որից հետո հավատացյալները հնարավորություն են ունենալու վերջին հրաժեշտը տալ հայրապետին:

Հիշեցնենք, որ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը մահացել է հունիսի 25-ի առավոտյան՝ կաթվածից:

պատրիարքների դամբարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել