Գիտնականներն օգտագործել են ուղեղի տեսածրման (սկանավորման) տարբերակը՝ բացահայտելու, թե ուղեղի որ հատվածներն են պատասխան տալիս հանդիպումներում ռոմանտիկ զգացողությունների համար: Պարզվել է, որ որոշակի հատվածներում ազդակի ուժը կարող է կանխորոշել, թե ինչ հեռանկար կունենա ընտրյալը:
Հետազոտությունները տեղի են ունեցել Դուբլինի Տրինտի քոլեջում, որին մասնակցել են 78 կին և 73 տղամարդ կամավորներ, ովքեր բոլորն էլ հետերոսեքսուալներ էին: Նրանք պետք է մասնակցեին արագացված հանդիպումներին:

Սակայն մինչ հանդիպումներին անցնելը կազմակերպիչները նրանց առաջարկել են լուսանկարներ, որոնց դիտման ընթացքում էլ գիտնականները տեսածրել են 39 կամավորի ուղեղ: Կամավորներին խնդրել են գնահատել, թե որքան մեծ է իրենց ցանկությունը հանդիպել հենց այդ մարդու հետ` մինչև 4 սանդղակից բաղկացած չափորոշիչներով: Փորձարկվողները պետք է նաև տեղեկացնենին, թե որքան մեծ է ֆիզիկական հրապույրը հնարավոր ընկերոջ նկատմամբ, թե որքան համակրելի էին նրանց համարում` ելնելով լուսանկարի պատկերից:

Ապա մասնակիցները հանդիպել են արագացված հանդիպումների ժամանակ, որոնց տևողությունը կազմել է ընդամենը 5 րոպե: Հանդիպումից հետո մասնակիցներին առաջարկվել է լրացնել հարցաթերթիկ, թե մասնակիցներից ում նրանք կցանկանային կրկին հանդիպել:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ նախապես՝ արդեն լուսանկարներից ելնելով, կարող էին ասել՝ արդյոք հետաքրքրված են և կգնան արդյոք նրա հետ հանդիպման: Դեռ ավելին՝ ուղեղի տեսածրումը ցույց է տվել, որ հենց ուղեղի առջևի հատվածը, որը տեղակայված է աչքերի հետևի մասում, կարող է կանխորոշել լրացուցիչ հանդիպման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել